Home » 2011 » Հունիս » 2 » "Բավարիան" պաշտոնապես պայմանագրեր է ստորագրում Ռաֆինյայի և Մանուել Նոյերի հետ
13:21
"Բավարիան" պաշտոնապես պայմանագրեր է ստորագրում Ռաֆինյայի և Մանուել Նոյերի հետ
 "Բավարիան" ի վերջո կարողացավ համաձայնության գալ Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի հետ, ով օրերս մյունխենյան մարզաբազայում կանցնի բժշկական հետազոտություն և պայմանագիր կստորագրի "Բավարիայի" հետ մինչև 2016թ.-ի հունիս: Ի դեպ, Նոյերը "Բավարիայի" դարպասը կպաշտպանի 1 համարի մարզաշապիկով:
Մյունխենյան հսկան տալիս է տրանսֆերային թեժ ամռան մեկնարկը. ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իտալական "Ջենոա" ակումբի 25-ամյա պաշտպան Ռաֆինյան 3 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Նշենք, որ բրազիլացին Գերմանիայում խաղալու բավականին փորձ ունի. 2005-2010թթ.-ին Ռաֆինյան խաղացել է "Շալկե 04"-ում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: mu | Rating: 5.0/5
Total comments: 2