Home » 2011 » Հուլիս » 1 » "Բավարիան" տրանսֆերային երկու թիրախ ունի
07:59
"Բավարիան" տրանսֆերային երկու թիրախ ունի
 Այս միջմրցաշրջանում Մյունխենի "Բավարիան" նախատեսում է ձեռք բերել ընդամենը երկու ֆուտբոլիստի. այս մասին հաղորդում է Bild գերմանական պարբերականը։ Մյունխենցիների գլխավոր նպատակն է գնել "Մանչեսթեր Սիթիի" կենտրոնական պաշտպան Ջերոմ Բոատենգին և այդ տրանսֆերի համար ծախսել ոչ ավելի քան 7 մլն ֆունտ ստեռլինգ։
Ֆուտբոլիստն իր հերթին արդեն ցանկություն է հայտնել հանդես գալ "Բավարիայի" կազմում և արդեն իսկ համաձայնեցրել է իր անձնական պայմաննագիրը մյունխենյան գրանդի հետ մինչև 2015թ.։
Իրենց հերթին "Քաղաքաբնակների" գլխավոր մարզիչը խոստովանել է, որ պատրաստ է հրաժեշտ տալ պաշտպանին։ Գործարքի նախնական արժեքը կազմում էր 20 մլն եվրո։ Եթե այս տրանսֆերը չկայանա, այդ դեպքում "Բավարիան" կփորձի ձեռք բերել "Չելսիի" ֆուտբոլիստ Ալեքսին կամ էլ Գաբրիել Միլիտոյին՝ "Բարսելոնայից"։ 
Առայժմ պարզ չէ՝ կկայանա՞ արդյոք "Բավարիայի" մեկ այլ տրանսֆերային նպատակներից մեկը՝ "Բայերի" կիսապաշտպան Արթուրո Վիդալի տեղափոխությունը։ Պոտենցիալ գործարքի արժեքը կազմում է 15 մլն եվրո, սակայն այս ֆուտբոլիստի համար մղվող պայքարում մյունխենցիների հետ մրցակցում են նաև Լոնդոնի "Արսենալը" և Թուրինի "Յուվենթուսը"։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0