Home » 2012 » Հունվար » 27 » "Բավարիան" խաբեց իր երկրպագուներին
00:35
"Բավարիան" խաբեց իր երկրպագուներին
 Երեկ գերմանական առաջատար ԶԼՄ-ներում հետաքրքիր նորություն տարածվեց. "Բունդեսլիգայի" բազմակի չեմպիոն ու երկրի ֆուտբոլային առաջատար "Բավարիան" պատրաստվում է այս օրերին պայթեցնել տրանսֆերային շուկան` գնելով համաշխարհային թոփ մակարդակի 3 խաղացողների: Այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ քայլը PR ակցիա էր, որը կազմակերպվել էր մյունխենյան ակումբի մարկետինգային քաղաքականության տարածման նպատակով:
  Հարկ է նշել, որ սուտ լուրերը տարածվել է "Բավարիայի" Ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ակումբի Սպորտային տնօրեն Կրիստիան Ներլինգերը գրել էր, որ այսօր կներկայացվի հանրահայտ խաղացողը, սակայն որևէ խաղացողի շնորհանդես չիրականացավ, ինչը ստիպեց մի շարք երկրպագուների մի լավ աղմուկ բարձրացնել Սոցիալական ցանցերում: Արդյունքում "Բավարիայի" ղեկավարությունը հանդես եկավ պաշտոնական հերքմամբ, ըստ որի` ոչ մի թոփ մակարդակի խաղացողի կարիք թիմը չի զգում, այլ այդ ամենն ուղղակի սրամիտ կատակ է եղել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0