Home » 2012 » Նոյեմբեր » 7 » "Բավարիան" և "Յուվենթուսը" հետաքրքրված են Մխիթարյանով
19:45
"Բավարիան" և "Յուվենթուսը" հետաքրքրված են Մխիթարյանով
Ուկրաինական Դոնեցկի "Շախտյորի" ու նաև Հայաստանի ազգային ընտրանու առաջատար 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով սկսել է հետաքրքրվել անգամ Մյունխենի "Բավարիան"։ Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր Calciomercato-ն։ Կայքում նշվում է նաև, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը այս պահին կազմում է դեռևս 15 մլն եվրո: Բացի այդ ըստ հեղինակավոր կայքի հաղորդած տեղեկությունների՝ հայազգի տաղանդավոր խաղացողով հետաքրքրվում է նաև Թուրինի "Յուվենթուսը": Հիշեցնենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանն այս տարվա Ուկրաինայի առաջնության նաև լավագույն ռմբարկուն է, իսկ ընդհանուր 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 634 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0