Home » 2011 » Մայիս » 17 » "Բավարիայում" նոր համալրման են սպասում
23:54
"Բավարիայում" նոր համալրման են սպասում
Գերմանական Kicker հեղինակավոր պարբերականի տեղեկացմամբ` անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գերմանա-գանացի եզրային պաշտպան Ժերոմ Բոատենգը մի քանի օրից 4 տարվա նախնական պայմանագիր է կնքելու Մյունխենի "Բավարիայի" ղեկավարության հետ:
Այժմ կողմերին մնում է միայն քննարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:
Նշենք, որ նախորդ ամռանը 12 մլն եվրոյի դիմաց գերմանական "Համբուրգից" "քաղաքաբնակների" շարքերը համալրած Բոատենգն Անգլիայի "Պրեմիեր լիգայում" անց է կացրել ընդամենը 16 խաղ` աչքի ընկենլով 2 անգամ:
Հիշեցնենք նաև, որ ներկա պահին ֆուտբոլիստն ապաքինվում է ծնկի վնասվածքից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0