Home » 2012 » Հունվար » 24 » Բելլետի. "Ռոնալդինյոն Մեսսից զգալիորեն ուժեղ էր"
11:33
Բելլետի. "Ռոնալդինյոն Մեսսից զգալիորեն ուժեղ էր"
Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի նախկին պաշտպան Բելլետին կարծիք է հայտնել, ըստ որի` իր հայրենակից ու երբեմնի ակումբակից Ռոնալդինյոն ավելի լավ խաղ էր ցուցադրում "Բարսելոնայում", քան ներկայումս "կապտանռնագույնների" առաջատար Լեո Մեսսին: "Ռոնին Մադրիդում այնպիսի մրցակիցներ ուներ, ինչպիսիք էին Ռոնալդոն, Զինեդին Զիդանը, Ռաուլը, Գուտին, Մայքլ Օուենը, Իկեր Կասիլյասը, Դևիդ Բեքհեմը, Լուիշ Ֆիգուն, Ռոբինյոն և այլք: Չեմ ժխտի, Մեսսին իրոք շատ է օգնում թիմին` նրա հետ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, բայց նա Ռոնալդինյո չէ ու զգալիորեն զիջում է Ռոնիին ինչպես խաղի տեսանկյունից, այնպես էլ ամեն ինչում: Մեր ժամանակների "Բարսելոնան" (Խմբ. բրազիլացին "Բարսելոնայում" խաղացել է 2004-2007թթ. ընթացքում) հավասար խաղ էր ցուցադրում աստղային "Ռեալի" ու փայլող Կակայով առաջ սլացող "Միլանի" պես թիմերի դեմ խաղերում: Այսօր անհասկանալի է, թե ինչպես է խաղում թիմը. երբեմն թվում է` նրանք հանդիպումն անցկացնում են 3 պաշտպանով և 7 հարձակվողով, որը ստիպում է կասկածել նրանց մարզչի տակտիկական ունակությունների վրա: Պեպ Գվարդիոլայի թիմն իսկական գլուխկոտրուկ է բոլորի համար",- ասել է Բելլետին GloboTV հեռուստաընկերության եթերներից մեկի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0