Home » 2011 » Հուլիս » 30 » Բենայունից ու "Չելսիից" ներողություն են խնդրել
08:04
Բենայունից ու "Չելսիից" ներողություն են խնդրել

Մալայզիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես ներողություն է խնդրել Լոնդոնի "Չելսիից" և վերջինիս հրեա կիսապաշտպան Յոսի Բենայունից այն բանի համար, որ տեղի երկրպագուները հակասեմիտիստական վարք են դրսևորել ֆուտբոլիստի նկատմամբ անգլիացիների և տեղի ակումբային հավաքականի միջև կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Չելսին" բողոք էր ներկայացրել Մալայզիայի ֆուտբոլային ասոցիացիա, քանի որ հանդիպման ժամանակ 31-ամյա իսրայելցու յուրաքանչյուր հպումը գնդակին ուղեկցվել է 85 հազարանոց ամբոխի սուլոցներով:
Հ.Գ.: Մալայզիացիների նման պահվածքը բացատրվում է այն փաստով, որ նրանք բոլորը պաղեստինցիների կողմնակից են, իսկ Բենայունը դարձել է առաջին իսրայելցի ֆուտբոլիստը, ով վերջին ժամանակաշրջանում եղել է հակասեմիտիստական Ասիայում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hartsat | Tags: երկրպագու, Չելսի, Ասիա, հակասեմիտիստական վարք, Յոսի Բենայուն, Մալայզիա, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0