Home » 2011 » Հուլիս » 29 » Բենդտները հեռանում է
23:58
Բենդտները հեռանում է
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian օրաթերթը, Լոնդոնի "Արսենալի" դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներն իր կարիերան շարունակելու է Լիսաբոնի "Սպորտինգում": 23-ամյա հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 9 մլն ֆունտ ստեռլինգ: Առաջիկա հանգստյան օրերին պաշտոնապես կհայտարարվի Բենդտների տեղափոխոխության մասին:
Հիշեցնենք, որ Նիկլաս Բենդտներն "Արսենալ" էր տեղափոխվել 2005թ.-ին: Լոնդոնցիների կազմում դանիացի հարձակվողն անց է կացրել 98 խաղ և դարձել 22 գոլի հեղինակ: Նշենք, որ Բենդտներն այդ ընթացքում հասցրել է վարձավճարով ելույթ ունենալ նաև "Բիրմինհեմի" կազմում:
Իսկ նախորդ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը հայտարարել էր "Արսենալը" լքելու իր մտադրության մասին, քանի որ Լոնդոնում ինքը խաղային պրակտիկայի բավականաչափ պակաս էր զգում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Tags: Բիրմինհեմ, Արսենալ, մրցաշրջան, The Guardian, Նիկլաս Բենդտներ, հանգստյան օրեր, Լիսաբոն, Սպորտինգ, տրանսֆեր, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0