Home » 2012 » Հունվար » 13 » "Բենֆիկան" ցանկանում է գնել "Բարսելոնայի" հարձակվողին
18:50
"Բենֆիկան" ցանկանում է գնել "Բարսելոնայի" հարձակվողին
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" 26-ամյա ֆուտբոլիստ Ջոնաթան Սորիանոն, ով հիմնականում հանդես է գալիս "Բարսելոնա Բ"-ի կազմում, խոստովանել է, որ գաղտնի կերպով բանակցություններ է վարում պորտուգալական "Բենֆիկայի" հետ: Նշվում է, որ ֆուտբոլիստը "կապտանռնագույնների" հետ ունի պայմանագիր մինչև այս տարվա ամառ և չի ցանկանում մնալ կատալոնական գրանդի կազմում: Ջոնաթանն ասել է. "Ես հաստատում եմ, որ "Բենֆիկայի" հետ բանակցություններ եմ վարում, սակայն չեմ ցանկանում ասել, որ ես հաստատ կտեղափոխվեմ այնտեղ այս ձմռանը: Պետք է սպասել: Դեռևս որևէ բան չի ստորագրվել: Ես ցանկանում եմ կրկին խաղալ Նոլիտոյի հետ: Մենք իրար շատ լավ ենք հասկանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0