Home » 2011 » Հունիս » 19 » "Բենֆիկան" ցանկանում է գնել Պյատիին
22:42
"Բենֆիկան" ցանկանում է գնել Պյատիին
Ինչպես տեղեկացնում է O Jogo պորտուգալական պարբերականը, տեղի "Բենֆիկան" ցանկանում է գնել իսպանական "Լա լիգայում" իր ելույթներով շատերին գրաված արգենտինացի Պաբլո Պյատիին: Պարբերականը գրում է, որ պորտուգալացիները պատրաստ են "Ալմերիայի" 22-ամյա խաղացողի համար ծախսել մինչև 7 մլն եվրո, մինչդեռ իսպանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել իր առաջատարին ոչ պակաս 10 մլն եվրոյից: Պյատիին գնելով՝ "Բենֆիկան" հույս ունի արժանի փոխարինող գտնել Խավյեր Սավիոլային, ով պատրաստվում է վերադառնալ հայրենի Արգենտինա:
Նշենք, որ այս մրցաշրջանում Պյատին մասնակցել է 35 խաղի և դարձել է 8 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0