Home » 2011 » Հունիս » 8 » "Բենֆիկան" հերքել է Կոենտրաուի՝ Մադրիդ տեղափոխման բոլոր լուրերը
23:42
"Բենֆիկան" հերքել է Կոենտրաուի՝ Մադրիդ տեղափոխման բոլոր լուրերը
 Ինչպես հաղորդում է ռուսական Sports.ru կայքը, հղում կատարելով պորտուգալական ակումբի պաշտոնական կայքին, Լիսաբոնը ներկայացնող "Բենֆիկան" հերքել է այն լուրերը, որ ակումբը Մադրիդի "Ռեալի" հետ պայմանավորվել է կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաուի տրանսֆերի համար: Ըստ ռուսական կայքի՝ պորտուգալական ակումբը ֆուտբոլիստին ազատ կարձակի միայն այն դեպքում, եթե գնորդը վճարի պայմանագրով նշված փոխհատուցման գումարը, որը կազմում է շուրջ 30 մլն եվրո:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ "Ռեալը" Կոենտրաուին ձեռք կբերի 25 մլն եվրոյով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0