Home » 2011 » Հուլիս » 22 » "Բենֆիկայում" նոր ֆուտբոլիստ է հայտնվել
09:30
"Բենֆիկայում" նոր ֆուտբոլիստ է հայտնվել
 Ինչպես տեղեկացնում է ուկրաինական football.ua սպորտային պորտալը, ֆրանսիական "Լիլի" բրազիլացի պաշտպանը տեղափոխվել է Պորտուգալիա` հայտնվելով "Բենֆիկայի" կազմում: Պաշտոնապես պայմանագրի մանրամասների և գումարի մասին ակումբները ոչինչ չեն հաղորդում, սակայն, ըստ ֆրանսիական L'Equipe պարբերականի` բրազիլացի Էմերսոնի համար "Բենֆիկան" ֆրանսիական ակումբին 2 մլն եվրո է վճարել և 3 տարով պայմանագիր է կնքել: Նորեկն արդեն 90 րոպե անցկացրել է պորտուգալացիների կազմում "Թուլուզի" հետ կայացած ընկերական հանդիպմանը և կիսվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ իր առաջին տպավորություններով. "Ես ինձ լավ եմ զգում և կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ "Բենֆիկային": Սա հիանալի թիմ է":
Նշենք, որ Էմերսոնը "Լիլի" կազմում, ուր տեղափոխվել էր 2007թ.-ին արգենտինական "Կորինտիանսից", հանդես է եկել 5 մրցաշրջան, որոնցում մասնակցել է 114 հանդիպման:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hayk | Tags: պաշտպան, Բենֆիկա, Կորինտիանս, Թուլուզ, L'Equipe, Պորտուգալիա, football.ua սպորտային պորտալ, Լիլ | Rating: 5.0/2
Total comments: 0