18:40 Բենիտեսը բացահայտել է "Բարսելոնայի" հաղթանակի գաղտնիքը | |
Անգլիական "Լիվերպուլի" և իտալական Միլանի "Ինտերի" նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իսպանական Marca հանդեսին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է հաղթել իսպանական գրանդ "Բարսելոնային": Բենիտեսի տեսակետը կարելի է հասկանալ, սակայն շատ ավելի բարդ է իրագործել այն: "ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է, որ "Բարսելոնային" հաղթելու համար անհրաժեշտ է կիրառել "կատենաչո": Բայց ես այդքան էլ համաձայն չեմ նրա հետ: Պետք է պարզապես լավ ֆուտբոլ խաղալ: Դժվար է միանշանակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ բոլոր թիմերը տարբեր են և ունեն իրենց ուրույն խաղաոճը: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների մակարդակից: Պետք է փորձել պարզապես թելադրել խաղի ընթացքը և վերահսկել գնդակը: Իսկ եթե ֆուտբոլիստների խաղամակարդակն այն չէ, ապա պետք է այլ տարբերակներ փնտրել",-ասել է Բենիտեսը:
| |
|
Total comments: 0 | |