Home » 2011 » Հուլիս » 20 » Բենզեման չի ցանկանում հեռանալ
07:32
Բենզեման չի ցանկանում հեռանալ
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի տաղանդավոր հարձակվող Քարիմ Բենզեման հերքել է լուրերն այն մասին, որ ինքը մոտակա օրերի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոնի "Արսենալ"։ "Ոչ մի բանակցություն չի եղել ոչ մի թիմի հետ։ Այս պահին ես "Ռեալի" խաղացող եմ համարվում և հենց այստեղ էլ ուզում եմ հաջողությունների հասնել",-նշել է Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատարը AS պարբերականի լրագրողի հետ զրույցում։
Բենզեման նաև ասել է, որ չի վախենում սպասվելիք մրցակցությունից. "Բնական է, որ "Ռեալը" փորձում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք բերել։ Դա ինձ չի տխրեցնում։ Ես քրտնաջան կմարզվեմ՝ հիմնական կազմում տեղը պահպանելու համար,-լրագրողի հարցին հանգիստ պատասխանել է "սերուցքայինը"` հավելելով,-Ինչ վերաբերում է Մոուրինյոյին՝ ես նրան դարի մեծագույն մարզիչն եմ համարում։ Մեր միջև խնդիրներ չկան ու չեն էլ եղել"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Tags: ԶԼՄ, Բենզեմա, Արսենալ, Մոուրինյո, մեծագույն մարզիչ, as, Ռեալ, լուրեր, Ֆրանսիա | Rating: 5.0/2
Total comments: 0