Home » 2011 » Հունիս » 16 » Բենզեման տուգանվել է քաղաքում ավտոմոբիլային մրցարշավ կազմակերպելու համար
14:33
Բենզեման տուգանվել է քաղաքում ավտոմոբիլային մրցարշավ կազմակերպելու համար
 Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման, ով իր ամառային արձակուրդն անցկացնում է Իբիցեում, չորեքշաբթի առավոտյան իր ընկերների հետ ավտոմոբիլային մրցարշավ է կազմակերպել քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը ստիպված է եղել հետապնդել ֆրանսիացուն, ով երկնագույն Porsche մակնիշի ավտոմեքենայով է եղել: Բենզեման վտանգավոր երթևեկության համար տուգանվել է 250 հազար եվրոյով: Մրցարշավին մասնակցել են նաև նրա երկու ընկերները, ովքեր եղել են Ferrari և Lamborghini ավտոմեքենաներով: Տեղի բնակիչները ոստիկանությանը հայտնել են նաև, որ նախորդ օրերին այդ նույն մեքենաները քաղաքով շրջում էին շատ բարձր արագությամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0