Home » 2012 » Հունվար » 18 » Բեքհեմն ու Գիգզը կարող են մասնակցել Լոնդոն 2012 օլիմպիադիային
11:08
Բեքհեմն ու Գիգզը կարող են մասնակցել Լոնդոն 2012 օլիմպիադիային
 Հեղինկավոր АР լրատվական գործակալությունը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուելսցի վետերան կիսապաշտպան Ռայան Գիգզը, ինչպես նաև "կարմիր սատանաների" նախկին լեգենդ Դևիդ Բեքհեմն ունեն այն բոլոր հնարավորությունները ներկայացնելու Մեծ Բրիտանիայի հավաքականը Լոնդոն 2012 ամառային օլիմպիադայում: Նշվում է, որ Մառախլապատ Ալբիոնի ամենաշատ մրցանակներ ունեցող Գիգզը կարող է հայտնվել այն 3 ֆուտբոլիստների ցուցակում, որոնց 23-ամյակն արդեն լրացել է: Այդ 3 տեղերից մյուսը կարող է զբաղեցնել Դևիդ Բեքհեմը` ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիի" ներկայացուցիչը:
     Հավելենք, որ բացի Բեքհեմից ու Գիգզից, Մեծ Բրիտանիայի հավաքականում լինելու ցանկացողների թիվը մոտ 184 է, որոնց թվում են նաև "Տոտենհեմի" ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը և "Արսեալի" կիսապաշտպան Ահարոն Ռեմզին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0