Home » 2012 » Հունվար » 4 » Բեքհեմը շարունակում է մերժել ու մերժել
18:52
Բեքհեմը շարունակում է մերժել ու մերժել
 Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մերժել է ֆրանսիական "ՊՍԺ"-ին և ցանկանում է նոր պայմանագիր կնքել ամերիկյան ակումբի հետ: Ինչպես հաղորդում է Mirrorfootball պարբերականը, "ՊՍԺ"-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ զանգել է Բեքհեմին և անգլիացուն փորձել է համոզել տեղափոխվել Ֆրանսիա, սակայն 35-ամյա բրիտանացին մերժել է Անչելոտտիին, քանի որ ինքը չի ցանկանում Կալիֆորնիայից տեղափոխվել Փարիզ կնոջ և երեխաների հետ: Սպասվում է, որ մոտ օրերս անգլիացին նոր պայմանագիր կկնքի "Լոն-Անջելես Գալաքսիի" հետ:
     Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ "ՊՍԺ"-ն պատրաստ է բրիտանացու համար առաջարկել 1.5 տարվա պայմանագիր, որի համար Դևիդը կստանար շուրջ 17 մլն եվրո գումարի աշխատավարձ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0