Home » 2011 » Հուլիս » 12 » Բեռլուսկոնին կարող է վաճառել "Միլանը"
10:24
Բեռլուսկոնին կարող է վաճառել "Միլանը"
 Իտալական "Միլանի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող է "Միլանի"` իրեն պատկանող բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառելու որոշում կայացնել:
Բեռլուսկոնին վերջնական որոշում կկայացնի այսօր` թիմի ֆուտբոլիստների և աշխատակազմի հետ նախատեսված նիստից հետո:
Ակումբը վաճառելու որոշման համար պատճառ է հանդիսացել 560 մլն եվրո տուգանքը, որին ենթարկվել է Բեռլուսկոնին` անազնիվ կերպով տպագրատուն ձեռք բերելու համար: Վերջին շրջանում սա Եվրոպայի ամենախոշոր փոխհատուցումն է:
Հիշեցնենք, որ 1986թ.-ից Սիլվիո Բեռլուսկոնին հանդիսանում է "Միլանի" սեփականատերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0