Home » 2011 » Հուլիս » 31 » Բերբատովը կարող է հայտնվել "Ինտերում"
14:00
Բերբատովը կարող է հայտնվել "Ինտերում"
Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միլանի "Ինտերը" ցանկանում է ձեռք բերել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բուլղար հարձակվող Դմիտար Բերբատովին: Բուլղար ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն բանից հետո, երբ կասկածի տակ է վերցվել Սամուել Էտո'ոյի ու Դիեգո Միլիտոյի՝ միլանյան թիմում մնալու հարցը, հետևաբար ակումբն ուշադրությունն սևեռել է "մանկունյանցիների" "անպետք" հարձակվողի վրա:
Նշենք, որ վերջին մրցաշրջանում Բերբատովը "Պրեմիեր լիգայում" անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 21 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Tags: Դիեգո Միլիտո, մրցաշրջան, Սամուել Էտո'ո, իտալական ԶԼՄ-ներ, մանկունյանցիներ, Դմիտար Բերբատով, Պրեմիեր լիգա, Ինտեր | Rating: 5.0/2
Total comments: 0