Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Բերեզովսկի. "Ցանկանում էի չոր խաղ ունենալ"
22:40
Բերեզովսկի. "Ցանկանում էի չոր խաղ ունենալ"
Հայաստանի ազգային ընտրանու և Մոսկվայի "Դինամոյի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին անվանի "Спорт-Экспресс"-ի հետ փոքրիկ հարցազրույցում էլ խոսել է "Սպարտակի" նկատմամբ տարած խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակի մասին: Վերոնշյալ հարցազրույցը հանձնում ենք նաև Ձեր ուշադրությանը.

  - Ես այնքան էլ շատ աշխատանք չունեի այսօր, այնպես որ փորձում էի էլ ավելի շատ շարժվել, շատ վարժություններ կատարել, որպեսզի չմրսեմ խաղադաշտում:
  - Գո՞հ էիք Ձեր թիմի պաշտպանների գործողություններից:
  - Ամբողջ թիմն էլ լավ խաղաց, այդ թվում նաև պաշտպաններն ու հենակետայինները: Ապրեն մեր տղաները:
  - "Սպարտակի" պասիվ խաղը հարձակման գծում առաջին խաղակեսում չզարմացրե՞ց:
  - Նրանք մի քանի օր առաջ խաղացել էին աշխարհի լավագույն թիմի դեմ, իսկ դա էլ մեծ ուժեր էր խլել: Այո՛, նրանք պարտվեցին, սակայն ներդրեցին իրենց ողջ ուժերը: Կարծում եմ՝ նրանք պարզապես չհասցրեցին վերականգնվել:
  - Ձյուբայի խաղադաշտ դուրս գալը բարդացրե՞ց Ձեր գործը:
  - Այո՛, որոշակի ժամանակ պահանջվեց նրա խաղաոճին հարմարվելու համար: Արտյոմն ուժեղ տղա է, լավ է ծածկում գնդակը մարմնով, հաջող է գործում հատկապես երկրորդ հարկում:
  - Այն դրվագում, երբ նա հարվածում էր մոտ տարածությունից, Ձեր բախտը բերե՞ց, թե՞ լավ ռեակցիա տվեցիք:
 
- Չեմ կարող ասել, որ կատվի ռեակցիա էր: Պարզապես փորձում էի առավելագույն կերպով փակել դարպասը:
  - Տեղեկություն է հայտնվել, որ Արին շաբաթ երեկոն անցկացրել էր ժամանցային վայրերում, որտեղ մեծ փողեր էր ծախսել: Ի՞նչ եք կարծում, դա իր ազդեցությունը թողեց հանդիպման վրա:
 
- "Սպարտակի" կազմում առհասարակ դժվար է ինչ-որ մեկին առանձնացնել: Կարծում եմ, որ գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, "Բարսելոնայի" հետ վերջին հանդիպումն էր:
  - Շա՞տ եք ափսոսում բաց թողած գոլի համար:
  - Իհարկե, ցանկանում էի չոր հանդիպում անցկացնել: Սակայն կարևորը թիմային հաղթանակն է:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 614 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0