Home » 2011 » Հոկտեմբեր » 22 » Բերգկամպը վերադառնում է մեծ ֆուտբոլ
23:42
Բերգկամպը վերադառնում է մեծ ֆուտբոլ
Հոլանդիայի ազգային հավաքականի և Լոնդոնի "Արսենալի" նախկին աստղային հարձակվող Դենիս Բերգկամպը պայմանագիր է ստորագրել Ամստերդամի "Այաքսի" հետ. այս մասին այսօր հաղորդել է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ անգլիական "Արսենալի" նախկին ֆուտբոլիստը "Այաքսում" կաշխատի որպես գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի օգնական:
Հիշեցնենք, որ հոլանդացի հարձակվողը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է հենց "Այաքսում", որտեղ հանդես է եկել 1986թ.-ից մինչև 1993թ.-ը, այնուհետև տեղափոխվել է "Արսենալ", որտեղ էլ 2006թ.-ին ավարտել է կարիերան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0