Home » 2012 » Հունվար » 10 » Բերլուսկոնին կզբաղվի Գվարդիոլայի տեղափոխության հարցերով
08:06
Բերլուսկոնին կզբաղվի Գվարդիոլայի տեղափոխության հարցերով
 Ինչպես հայտնում են իտալական մարզական հայտնի պարբերականները, Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանը" հետաքրքրված է Խոսեպ Գվարդիոլայի մարզչական ծառայություններով և պատրաստվում է կատալոնական "Բարսելոնայի" և ՖԻՖԱ-ի տվյալներով` 2011թ.-ի լավագույն մարզչի համար աշխատանքային իդեալական պայմաններ ստեղծել: Նշվում է, որ դոն Սիլվիո Բերլուսկոնին պարտրաստվում է անձամբ զբաղվել այս հարցով` նամանավանդ իմանալով, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը "կապտանռնագույնների" հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
   Ինչպես գիտեք, հրաժարվելով Իտալիայի վարչապետի պաշտոնից` Բերլուսկոնին հույս ունի իր թիմը դարձնելու աշխարհի լավագույն ակումբը, որի համար պատրաստ է մի շարք զոհողությունների գնալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0