Home » 2011 » Հուլիս » 18 » Բերտ վան Մարվեյկ. "Սնեյդերը պետք է խաղա "Յունայթեդում"
13:23
Բերտ վան Մարվեյկ. "Սնեյդերը պետք է խաղա "Յունայթեդում"
 Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը խոսել է "Ինտերի" կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի` "Մանչեսթեր Յունայթեդ" հնարավոր տեղափոխության մասին` նշելով. "Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը "Մանչեսթեր Յունայթեդ" կլինի նրա համար մեկ քայլ առաջ ֆուտբոլային կարիերայում: Սնեյդերն արդեն իսկ փորձ ունի խաղալու այնպիսի ակումբներում, ինչպիսիք են "Ռեալն" ու "Ինտերը": "Յունայթեդը" յուրահատուկ ակումբ է, որին հաջողվում է մնալ եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր տեղերում երկար տարիներ շարունակ: "Մանչեսթեր Յունայթեդում" ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, սակայն ամենակարևորն այն է, որ "մանկունիանցիների" խաղացոճը նման է Հոլանդիայի հավաքականի խաղաոճին",-ասել է վան Մարվեյկը ESPN պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0