Home » 2011 » Հուլիս » 16 » "Բեշիքթաշը" բողոքում է
08:00
"Բեշիքթաշը" բողոքում է
Թուրքական "Բեշիքթաշի" ղեկավարությունը որոշել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային վերադարձնել երկրի գավաթը, որին այս տարի տիրացել էր: Այդ որոշումն ընդունվել է որպես բողոքի նշան ընդդեմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի: Հիշեցնենք, որ վերջերս մեղադրանքներ են առաջադրվել "Բեշիքթաշի" նախագահ Սերդար Ադալիի և թիմի գլխավոր մարզիչ Թայֆուր Հավուտչուի նկատմամբ, ովքեր կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Հավելենք նաև, որ թուրքական ֆուտբոլում ծագած կաշառակերության սկանդալի մեջ, ընդհանուր առմամբ, ներքաշված են մոտ 30 մարդ: Ներկա դրությամբ, մեղադրանք է ներկայացվել նրանցից 19-ի նկատմամբ, որոնց շարքում է նաև Թուրքիայի ավարտված առաջնության չեմպիոն հռչակված "Ֆեներբախչեի" նախագահը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Tags: Թուրքիա, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Բեշիքթաշ, Ֆեներբախչե, կաշառակերության սկանդալ, Սերդար Ադալի, նախագահ | Rating: 5.0/2
Total comments: 0