Home » 2013 » Սեպտեմբեր » 2 » Բեյլի շնորհանդեսը կայացել է
16:28
Բեյլի շնորհանդեսը կայացել է
 Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում քիչ առաջ տեղի է ունեցել "Արքայական ակումբի" գլխավոր նորեկի` Գարեթ Բեյլի շնորհանդեսը: Ֆուտբոլիստը արդեն իսկ կատարել է պատվո շրջան, հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ, գնդակներ նվիրել մադրիդյան թիմի հազարավոր երկրպագուների: Ավելի ուշ ուելսցին հանդես կգա մամուլի ասուլիսով:
  Հարկ է նշել, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընտրել է իրեն քաջ ծանոթ "11" համարի մարզաշապիկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0