Home » 2012 » Ապրիլ » 28 » Բեյլը կարող է փոխել ֆուտբոլային "գրանցումը"
15:55
Բեյլը կարող է փոխել ֆուտբոլային "գրանցումը"
 Ըստ բրիտանական լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների՝ Լոնդոնի "Տոտենհեմի" ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մոտ ժամանակներս կարող է փոխել ֆուտբոլային "գրանցումը", սակայն սա կարող է լինել այն դեպքում, եթե "խթանները" չկարողանան մյուս մրցաշրջանում հանդես գալ Հին աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարում՝ "Չեմպիոնների լիգայում"։ Հեղինակավոր BBC լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ արագավազ Բեյլն ասել է․ "Ես մոտ օրերս պետք է հանդիպում ունենամ թիմի ղեկավարության հետ, որից հետո ամեն ինչ կպարզվի։ Հույս ունեմ, որ ինչ էլ որ կկայացվի, ինձ վնաս չի պատճառի"։
     Բացի այդ Բեյլը խոսել է նաև իր՝ կատալոնական "Բարսելոնա" տեղափոխվելու մասին, ով, ըստ հայտնի տեղեկությունների, հետաքրքրված է ուելսցի Բեյլի ծառայություններով։ Ըստ Բեյլի՝ եթե հենց "Բարսելոնան" է հետաքրքրված իր ծառայություններով, դա նշանակում է, որ ինքն ինչ որ յուրօրինակ բան ունի, որը պետք է կատալոնական գրանդին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0