Home » 2011 » Մայիս » 8 » Բեյլը վնասվածք է ստացել
14:54
Բեյլը վնասվածք է ստացել
Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար ուելսցի Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում "Բլեքպուլի" հետ հանդիպման ժամանակ: Ուելսցի կիսապաշտպանը փոխարինվեց խաղի արդեն 65-րդ րոպեին այն բանից հետո, երբ նրա հետ բախվեց շոտլանդացի պաշտպան Չարլի Ադամը: Խաղի մրցավար Լի Պրոբերտը խախտմանը մեծ ուշադրություն չդարձրեց ու չպատժեց "Բլեքպուլի" ավագին ու առաջատարին: Ամենայն հավանականությամբ Բեյլն այս մրցարջանում այլևս չի կարողանա օգնել իր թիմին:
Հիշեցնենք, որ 35-րդ տուրից հետո "Տոտենհեմը" մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0