Home » 2011 » Հունիս » 4 » Բիլյալետդինովը դեռ հիշում է Հայաստանի ընտրանու հակագրոհները
12:11
Բիլյալետդինովը դեռ հիշում է Հայաստանի ընտրանու հակագրոհները
 Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց առաջ Ռուսաստանի ազգային հավաքականի անցկացրած վերջին մարզումից հետո անգլիական "Էվերթոնի" կիսապաշտպան Դինիյար Բիլյալետդինովը խոստացել է, որ ինքը և իր խաղընկերներն ամեն ինչ կանեն, որպեսզի հունիսի 4-ին Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղի ժամանակ խաղադաշտում իսկապես "շոգ" լինի: Բիլյալետդինովի խոսքերն է մեջբերել Sportbox.ru մարզական կայքի թղթակիցը. " Մարզման ժամանակ խաղադաշտում բավական շոգ էր, սակայն դա մոսկովյան եղանակի առանձնահատկությունն է: Հուսով եմ, որ Պիտերում ևս շոգ կլինի, բայց միայն խաղադաշտում: Դրա համար մենք մեր բոլոր ջանքերը կներդնենք":

Համաձա՞յն եք, որ խաղային վարպետության մակարդակով Ռուսաստանի հավաքականը գերազանցում է Հայաստանին:
 Այս խաղում այդ ամենը երկրորդական է լինելու: Մեզ համար շատ կարևոր է 100 տոկոսով խաղին տրվելը և պարզապես ստեղծված պահերն իրացնելը:
Հայաստանի հավաքականի հետ Երևանում կայացած առաջին խաղն ինչո՞վ է տպավորվել Ձեր մեջ:
 Մրցակցի արագ հակագրոհներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կայացած առաջին խաղում, որը կայացել էր Երևանում մարտի 26-ին, գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3