Home » 2011 » Նոյեմբեր » 15 » "ԲԿՄԱ"-ն կարող է ձեռք բերել Յուրա Մովսիսյանին
17:31
"ԲԿՄԱ"-ն կարող է ձեռք բերել Յուրա Մովսիսյանին
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական Կրասնոդար քաղաքի համանուն թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական ֆուտբոլի առաջատար թիմերից մեկը` "ԲԿՄԱ"-ն. այս մասին տեղեկացնում է ռուսական Sportbox.ru կայքը: Աղբյուրի տեղեկացմամբ` Մովսիսյանը թիմում կարող է փոխարինել Վագներ Լավին, ով պատրաստվում է վերադառնալ հայրենի Բրազիլիայի առաջնություն: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը "Կրասնոդարի" կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ, իսկ մեր ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլում իր հաշվին գրանցել է 4 գնդակ:
Հիշեցնենք, որ ամռանը լուրեր էին պտտվում Մովսիսյանի` "Զենիթ" տեղափոխվելու մասին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 460 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0