Home » 2012 » Ապրիլ » 15 » Բլանը կգլխավորի՞ "Ինտերը"
08:34
Բլանը կգլխավորի՞ "Ինտերը"
 Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, միլանյան "Ինտերի" ղեկավարությունը ցանկանում է, որ թիմը գլխավորի հայտնի մասնագետ Լորան Բլանը, ով ներկայումս Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պարտականություններն է զբաղեցնում: Այս տարվա հուլիսին լրանում է մասնագետի հետ գործող պայմանագրի ժամկետը և դժվար թե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգի Լորան Բլանի հետ գործող պայմանագիրը "ԵՎՐՈ 2012"-ի ավարտից հետո:
   Հիշեցնենք, որ նախկինում տարածված լուրերի համաձայն՝ "Ինտերը" գլխավորելու էր պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշը, սակայն հանրահայտ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ է տվել "ներաձուրիների" սեփականատեր Մասսիմո Մորատտիին իր թիմը վստահել ավելի փորձառու մասնագետի, այլ ոչ թե Վիլլաշ-Բոաշին, ով դեռ շատ երիտասարդ է ու ոչ այնքան փորձառու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 3.0/2
Total comments: 0