Home » 2011 » Մայիս » 6 » Բլատերն այցելել է հարևան Մոսկվա
23:51
Բլատերն այցելել է հարևան Մոսկվա
 ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, ով աշխատանքային այցով այժմ գտնվում է Մոսկվայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ աշխարհի առաջնության հանդիպումներն անցկացնելու համար 12 քաղաքն արդեն իսկ օպտիմալ քանակ է: "Այժմ Բրազիլիայում 2014թ. աշխարհի առաջնության հայտում 17 քաղաք է ընդգրկված, սակայն մենք այդ թիվը կրճատելու ենք մինչև 14-ի: Իմ կարծիքով, 12 քաղաքը բավական օպտիմալ տարբերակ է աշխարհի գավաթի խաղերի համար”: 
Ընդ որում Բլատերն ընդգծել է, որ 2018թ. աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքներն ընտրվելու են ռուսական կողմի և ՖԻՖԱ-ի կողմից. "Դուք պետք է հասկանաք, որ ես չեմ որոշումներ կայացնում քաղաքների քանակի վերաբերյալ: Մենք պետք է լսենք "Ռուսաստան 2018"-ի կազմկոմիտեի առաջարկները և միայն հետո միասին ընդհանուր հայտարարի գանք: "12" թիվն էլ ընդամենը իմ անհատական կարծիքն է: Մենք դեռ պետք է լսենք ռուսական կողմի փաստարկներն ու հիմնավորումները: Այժմ ես միայն մեկ բան կարող եմ ասել. 2018թ. Ռուսատանում միանշանակ խաղադաշտ դուրս կգան թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կլինի 11 ֆուտբոլիստ, իսկ դաշտում կլինի մեկ գնդակ",-հայտարարել է Բլատերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայտում ընդգրկված են 13 քաղաք-հավակնորդներ: Քաղաքների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0