Home » 2011 » Հուլիս » 18 » Բլատերը` բրիտանացիների տասնամյակի թշնամի
20:42
Բլատերը` բրիտանացիների տասնամյակի թշնամի

Բրիտանական Syfy հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն` բրիտանացիները "Տասնամյակի չարագործ" անվանակարգում հաղթող են համարել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին: Ինչպես նշում է Daily Mirror օրաթերթը, Բլատերը` երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Bank of Scotland բանկի գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուդվինից 9.2 տոկոսով ավելի ձայներ է ստացել:
Բոլորդ էլ գիտեք, որ Բլատերին բրիտանացիները սկսել են չսիրել 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրման մրցույթից հետո: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության անցկացումը ՖԻՖԱ-ն վստահեց Ռուսաստանին, իսկ Անգլիայում համոզված էին, որ իրենք ավելի լավ են պատրաստված նման մեծ միջոցառում անցկացնելուն։ Բրիտանական մամուլում այդ ժամանակ մի շարք հրապարակումներ եղան` բացահայտելով ՖԻՖԱ-ում գործող կոռուպցիոն մի շարք գործողություններ:
Իսկ ահա "Տասնամյակի հերոս" բրիտանացիները ճանաչել են ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Նրան հետևում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու արքայազն Ուիլյամը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Tags: Տասնամյակի չարագործ, հեռուստաընկերության, օրաթերթ, ԱՄՆ, Bank of Scotland, ՖԻՖԱ, Բարաք Օբամա, բրիտանական մամուլ, Daily Mirror, Զեպ Բլատեր | Rating: 5.0/2
Total comments: 0