Home » 2011 » Հունիս » 1 » Բլատերը վերընտրվեց և նոր որոշում է կայացրել
21:13
Բլատերը վերընտրվեց և նոր որոշում է կայացրել
 ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը վերընտրվեց այդ նույն պաշտոնում այսօր ՖԻՖԱ-ի կայացած կոնգրեսի ժամանակ, որն անց է կացվել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:
Նշենք, որ Բլատերն այդ պաշտոնի համար առաջարկված թափուր տեղի համար միակ թեկնածուն էր, քանզի նրա միակ մրցակից Մուհամադ Բին Համմամը մի քանի օր առաջ հեռացվեց ֆուտբոլից, որից հետո էլ նա հայտարարեց իր` ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում թեկնածությունը հանելու մասին:
ՖԻՖԱ-ի վերընտրված նախագահ Զեպ Բլատերը վեընտրվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` առաջարկել է որոշ փոփոխություններ մտցնել կազմակերպության գործունեության մեջ: Իր ելույթի ժամանակ նա ասաց, որ աշխարհի առաջնությունն ընդունող երկրի որոշման կարգը կփոխվի: Հիմա այդ երկիրը կընտրեն ոչ թե ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի 24 անդամները, այլ ՖԻՖԱ-ին անդամակցող բոլոր 208 երկրների ներկայացուցիչները: Բացի այդ, ՖԻՖԱ-ի նախագահն ասաց, որ աշխատանքներ են տարվում, որ Էթիկայի կոմիտեն դառնա ավելի արդյունավետ ու անկախ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0