Home » 2011 » Մայիս » 16 » Բլատտերը հավատում է մոտակա հաղթանակին
08:02
Բլատտերը հավատում է մոտակա հաղթանակին
Ինչպես հաղորդում Sportbox.com հանրահայտ ֆուտբոլային կայքը, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հրապարակավ հայտարարել է, որ եթե ինքը չվերընտրվի նույն պաշտոնում, ապա միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան կարող է փլուզվել. "Ընտրության արդյունքները կարող են անուղղելի վնասներով տեղաշարժի հանգեցնել: Գլխավոր հուզող հարցն այն է` կշարունակի՞ արդյոք իր գործունեությունը ղեկավար ֆուտբոլային մարմինը, թե անհետ կկորի: ՖԻՖԱ-ի ընտրությունները միայն 2 թեկնածուների միջև ընտրությունները չեն. օրակարգին դրված է կազմակերպության հարցը: Ես վստահ եմ, որ կհաղթեմ ընտրություններում, կհավաքեմ ձայների պահանջվելիք 2/3-ը: Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաները, Եվրոպան, ինչպես նաև Աֆրիկայի ու Ասիայի մեծ մասը կողմ են իմ գաղափարներին":
Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան հունիսի 1-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0