Home » 2011 » Հուլիս » 16 » "Բլեքբեռնը" ցանկանում է գնել Հոնդային
07:49
"Բլեքբեռնը" ցանկանում է գնել Հոնդային
Համաձայն Sky Sports լրատվամիջոցի տարածած տեղեկության` անգլիական "Բլեքբեռնը" հետաքրքրված է Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի ծառայություններով: 25-ամյա կիսապաշտպանի՝ Անգլիա տեղափոխման համար ակումբը մտադիր է վճարել 12 մլն ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ճապոնացի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել իտալական "Յուվենթուսն" ու "Միլանը", ֆրանսիական "ՊՍԺ"-ն և անգլիական "Արսենալը":
Հավելենք նաև, որ Կեյսուկե Հոնդան հայտարարել էր, որ իրեն կհետաքրքրի թոփ-ակումբների հետ կապված տարբերակները, սակայն մոսկովյան ակումբի կազմում ինքն իրեն երջանիկ է զգում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hartsat | Tags: ֆրանսիական, Անգլիա, Յուվենթուս, Մոսկվա, Բլեքբեռն, ճապոնացի կիսապաշտպան, ՊՍԺ, Կեյսուկե Հոնդա, ԲԿՄԱ | Rating: 5.0/2
Total comments: 0