Home » 2012 » Հունվար » 14 » Բոատենգ. "Մենք մի լավ դաս կտանք մեր ախոյանին"
17:18
Բոատենգ. "Մենք մի լավ դաս կտանք մեր ախոյանին"
 Իտալական "Միլանի" կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում իր գրագետ ու արդյունավետ խաղով, հայտարարել է, որ իտալական" Ա Սերիայի" 18-րդ տուրի շրջանակներում միլանյան "Ինտերի" դեմ կայանալիք քաղաքային դերբիի ժամանակ "ռոսոներիները" կփորձեն "Ինտերին" դուրս շպրտել չեմպիոնական պայքարից:
      "Ինձ շատ է դուր գալիս այն մթնոլորտը, որն առկա է ներկայիս թիմում: "Ինտերի" հետ կայանալիք խաղը շատերին է հետաքրքրում, ինչն անշուշտ շատ լավ է: Ներկա պահին մենք "ներաձուրիներից" շատ ավելի ուժեղ ենք, այնպես որ կարելի է մի լավ դաս տալ "Ինտերին": Շատ եմ սիրում, երբ մեզ անվանում են
"խելառներ". այն տիպիկ է, մեր ցուցադրած ֆուտբոլին համարժեք: Մեր թիմում հիանալի տղաներ են հավաքված, որոնց մեծ մասը "վատ տղայի" համբավ ունի, ինչն էլ ավելի ձգող է դարձնում "Միլանը" երկրպագուների համար: Մեր թիմի "վատ տղաներից" կառանձնացնեի Զլատանին, Անտոնիոյին, Մարկոյին ու ինձ",- ասել է Բոատենգը` պատասխանելով իտալական TuttoSport պարբերականի լրագրողի մի քանի հարցերին:
      Հավելենք, որ Միլանի քաղաքային դերբին կայանալու է հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0