Home » 2011 » Հուլիս » 8 » "Բոլթոնը" ցանկանում է գնել Ռայթ-Ֆիլիպսին
11:49
"Բոլթոնը" ցանկանում է գնել Ռայթ-Ֆիլիպսին

 Անգլիական "Բոլթոնի" գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը հայտարարել է, որ կցանկանար գնել Անգլիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Շոն Ռայթ-Ֆիլիպսին. "Շոնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նրան գնելու համար մի շարք դետալներ կան, որոնք հարթված չեն: Մենք դեռևս չենք բանակցել "Սիթիի" հետ, սակայն ես կցանկանայի, որ Ֆիլիպսը ընտրեր "Բոլթոնը", ուր կունենար խաղային մշտական պրակտիկա",-ասել է Կոյլը:
Հավելենք, որ անգլիացին ցանկանում է հեռանալ "Մանչեսթեր Սիթիից": Խաղացողն այս մրցաշրջանի մեծագույն մասն անց է կացրել պահեստայինների նստարարնին` դուրս գալով խաղադաշտ ընդամենը 7 անգամ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0