Home » 2011 » Նոյեմբեր » 11 » Բոսնիա և Հերցեգովինա-Պորտուգալիա. խաղից առաջ
14:41
Բոսնիա և Հերցեգովինա-Պորտուգալիա. խաղից առաջ
Բոսնիայի շատ ամուր ազգային հավաքականը սեփական հարկի տակ կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն: Բոսնիական կողմն այս հանդիպմանը չի կարող հույս դնել երեք հիմնական պաշտպանների վրա, ովքեր վնասվածքներ ունեն: Այդ ֆուտբոլիստներն են Մուջան, Պապաչը և Պանձան: Գլխավոր մարզիչ Սաֆետ Սուսիչը հավաքականի կամզում ընդգրկել է "Հոֆենհայմի" կիսապաշտպան Սեջադ Սալիհովիչին, ով նոր է ապաքինվել վնասվածքից: Իսկ ահա Պաուլու Բենտուի թիմում կբացակայեն Դանին և Սիլվիոն, մինչդեռ հավաքական են վերադարձել Ֆաբիո Կոենտրաուն, Պեպեն և Հուգո Ալմեյդան, ովքեր բացակայում էին Դանիայի դեմ կարևոր հանդիպմանը:
   Նախնական կազմեր.
Բոսնիա` Հազագիչ - Բեսիչ, Սպահիչ, Մրավաչ, Ջահիչ - Ռախիմիչ, Մեդունչահին, Պյանիչ - Միսիմովիչ, Լուլիչ, Ձեկո
Պորտուգալիա` Ռուի Պատրիսիո, - Ժոաու Պերեյրա, Բրունո Ալվեշ, Պեպե, Կոենտրաու - Մարտինս, Մեյրելեշ, Մոուտինյո, Նանի, Ռոնալդու - Հուգո Ալմեյդա
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0