Home » 2011 » Հուլիս » 19 » Բուֆոնի ակնկալիքները չեն իրականացել
09:35
Բուֆոնի ակնկալիքները չեն իրականացել
Թուրինի "Յուվենթուսի" և Իտալիայի ազգային հավաքականի արդեն 33-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ափսոսանք է հայտնել, որ այս տարի էլ (երկրորդ տարին անընդմեջ) իր թիմը չի խաղում "Չեմպիոնների լիգայում", ինչպես նաև խոստովանել է, որ խաղակոշիկները կկախի մեխից, երբ այլևս հավաքական չհրավիրվի: Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia ռադիոկայանը. "Հինգ տարի առաջ մեզ չարաբաստիկ կերպով հեռացրեցին "Ա Սերիայից", և ես համաձայնեցի կապել իմ ապագան "Յուվենթուսի" հետ` ակումբի հետագա վերածննդի սպասումով: Սակայն արդյունքներն այդքան էլ լավը չէին, որքան մենք մտածում էինք: Շատ տհաճ է, որ մենք չենք մասնակցում "Չեմպիոնների լիգային": Այն, որ երկրորդ տարին անընդմեջ այս մրցաշարին չենք մասնակցում, շատ բանի մասին է խոսում: Բացի այդ, այժմ Իտալիան "Չեմպիոնների լիգայում" միայն երեք թիմ է ներկայացնելու, իսկ դա նշանակում է, որ էլ ավելի դժվար է լինելու այնտեղ հայտնվել: Բայց նման անհաջողություններից հետո "Յուվենթուսից" հեռանալու նույնիսկ չնչին հնարավորություն չեմ դիտարկել: Ինչ վերաբերվում է իմ կարիերային, ապա ես այն կավարտեմ, եթե ինձ դադարեն հրավիրել Իտալիայի ազգային ընտրանի: Իմ առջև 2014թ.-ի Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակ եմ դրել ու հաստատ կարող եմ դրան հասնել»,-ասել է իտալացի բազմափորձ դարպասապահը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Tags: 2014թ.-ի Աշխարհի առաջնություն, դարպասապահ, Football Italia, Յուվենթուս, Իտալիա, Ջանլուիջի Բուֆոն, Չեմպիոնների լիգա, Ա Սերիա | Rating: 5.0/2
Total comments: 0