Home » 2012 » Նոյեմբեր » 30 » Բուֆֆոնը նոր պայմանագիր է կնքելու, բայց....
10:05
Բուֆֆոնը նոր պայմանագիր է կնքելու, բայց....
 Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի "Յուվենթուսի" հանրահայտ դարպասապահ Ջյանլուիջի Բուֆֆոնը մոտ ժամանակներս երկարաձգելու է իր գործող պայմանագիրը "Յուվենթուսի" հետ. "Մոտ մեկ ամիս առաջ ես ինքս հանդիպել եմ ակումբի նախագահ Անյելլիի հետ ու խոսել պայմանագրի թարմացման մասին: Նոր պայմանագրի վերաբերյալ ամեն ինչ գրեթե համաձայնեցվել է: Կարծում եմ` մինչև Նոր տարի ամեն բան լիովին պատրաստ կլինի: Գումարի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ես կարիերայիս վերջին տարիները կարող էի անցկացնել արտասահմանում խաղալով, սակայն մտադիր եմ մնալ ու խաղալ "Պարմայում": Այդտեղից եմ սկսել ֆուտբոլը ու հասել բարձունքների: Ցանկանում եմ ինչ-որ կերպ փոխհատուցել այդ թիմին` ինձ նման ֆուտբոլիստներ կրթելու համար: Ես ու կինս համաձայն ենք արդեն այդ հարցում, մնում է հետագայում "Յուվենթուսը" խոչընդոտ չլինի",- ասել է Բուֆֆոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0