Home » 2012 » Ապրիլ » 25 » Բուքմեյքերները կանխատեսումներ են անում
19:47
Բուքմեյքերները կանխատեսումներ են անում
 Երևի բոլորդ էլ տեղյակ եք, որ այսօր երեկոյան Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կայանալու է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ երկրորդ պատասխան հանդիպումը՝ "Ռեալ Մադրիդ" - "Բավարիա" խաղը։ Միջազգային բուքմեյքերական գործակալությունները, հաշվի առնելով այս երկու գրանդների առավելություններն ու թերությունները, կարծում են, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ է դուրս գալու հենց Մադրիդի "Ռեալը"։ Հեղինակավոր William Hill բուքմեյքերական գործակալությունը մադրիդցիների հաղթանակը գնահատում է 1․67 գործակից, իսկ մյունխենցիների հաղթանակը՝ 2․10։ Մեկ այլ բուքմեյքերական գործակալությունը՝ BetCity-ն, "Ռեալի" և "Բավարիայի" հաղթանակների համար սահմանել է համապատասխանաբար 1․64 և 2․25 գործակիցներ, իսկ ահա Bwin գործակալությունը "Ռեալին" հաղթանակի համար սահմանել է 1․57 գործակից, մինչդեռ "Բավարիայինը"՝2․40 է։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 556 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0