Home » 2012 » Հուլիս » 1 » Բուտրագենիո. "Իսպանիան կարող է հաղթել"
15:09
Բուտրագենիո. "Իսպանիան կարող է հաղթել"
 Իսպանիայի ընտրանու երբեմնի հարձակվող Էմիլիո Բուտրագենիոն իր երկրի ֆուտբոլի հավաքականի խաղը բավական գրավիչ ու գրագետ է համարում, ավելին` նա երեկ կարծիք է հայտնել, որ այսօր իսպանացիները կկարողանան "ԵՎՐՈ 2012"-ի եզրափակչում հաղթել իտալացիներին և երկրորդ անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը: "Վիսենտե դել Բոսկեն հոյակապ թիմ է ստեղծել, սակայն այսօր ավելիին կարելի է սպասել: Թիմը չպետք է հաղթանակներից էյֆորիայի մեջ մտնի, և եթե ստացվեց, ապա էլի կդառնա Եվրոպայի չեմպիոն",- ասել է Էմիլիո Բուտրագենիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 291 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0