Home » 2011 » Հուլիս » 17 » Բրազիլացիները վստահ են, որ հաղթելու են Պարագվային
19:45
Բրազիլացիները վստահ են, որ հաղթելու են Պարագվային
 Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել Բրազիլիայի ազգային հավաքականի երկու առաջատար ֆուտբոլիստներ Ալեշանդրե Պատոն և Դուգլաս Մայկոնը: Իտալական "Միլանի" առաջատար հարձակվող 21-ամյա Պատոն ասել է. "Դա կլինի շատ դժվար հանդիպում: Մենք չենք կարող այլևս սխալ գործել: Երկու ընտրանիներն էլ անելու են ամեն ինչ հաղթական արդյունքի հասնելու համար: Բայցևայնպես, մենք չենք կասկածում մեր ուժերի վրա: Մենք կհաղթենք Պարագվայի ընտրանուն":
Պատոյի խոսելուց հետո Միլանի "Ինտերի" աջ պաշտպան Մայկոնն ավելացրել է. "Մենք գիտակցում ենք, որ այդ հանդիպումը մեզ համար հաղթական ելքով ավարտելու համար մեկ անունը բավարար չի լինի: Մենք պետք է այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս գանք 100-տոկոսանոց մարզավիճակով: Մենք այսպես ենք փորձելու հաղթել մրցակցին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hayk | Tags: Պարագվայ, Դուգլաս Մայկոն, Ալեշանդրե Պատո, Բրազիլիայի ազգային հավաքական, Միլան, Ինտեր | Rating: 5.0/1
Total comments: 0