22:29 Բրազիլական հեղինակավոր "Մարականա" մարզադաշտի շինարարները գործադուլ են հայտարարել | |
Բրազիլական "Մարականա" մարզադաշտի աշխատողները գործադուլ են հայտարարել: Տեղեկացվում է, որ դժբախտ պատահարից հետո մարզադաշտը, որտեղ պետք է կայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության եզրափակիչը, վերակառուցող աշխատողները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի: Այդ ամենի պատճառ է հանդիսացել այն, որ աշխատողներից մեկը պայթյունից հետո վնասել է ոտքերը: Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է աշխատողների միության ղեկավար Ռոմիլդո դա Սիլվայի խոսքերը. "Պետք է բարելավվեն մեր աշխատանքի պայմանները, իսկ դրանք շատ հեռու են իդեալական լինելուց: Մենք կվերադառնանք աշխատանքի միայն այն դեպքում, եթե մեր բոլոր պահանջները կատարվեն": Ըստ տեղեկությունների` գործադուլի են դուրս եկել հարյուրավոր շինարարներ, ովքեր պահանջում էին աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն: Նշենք նաև, որ մարզադաշտի վերակառուցմանը մասնակցում են շուրջ 1500 շինարար: Հավելենք, որ արդեն 2013թ.-ին "Մարականայում" պետք է անցկացվեն Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները, իսկ մեկ տարի անց մարզադաշտը կընդունի աշխարհի առաջնության եզրափակիչը: Վերակառուցման գումարը կազմում է մոտ 630 մլն դոլար:
| |
|
Total comments: 0 | |