Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Բրազիլիայում կամավոր զենք հանձնողները կստանան Աշխարհի 2014թ.-ի առաջնության մեկական տոմսեր
12:29
Բրազիլիայում կամավոր զենք հանձնողները կստանան Աշխարհի 2014թ.-ի առաջնության մեկական տոմսեր
 ՖԻՖԱ-ի ղեկավարությունը դիտարկում է Բրազիլիայի կառավարության այն ծրագիրը, որն ուղղված է երկրի սոցիալական իրավիճակի բարելավմանը 2014թ.-ին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ: Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը հաղորդում է, որ տեղի քաղաքական գործիչները առաջարկել են աշխարհի առաջնության խաղի տոմս տալ յուրաքանչյուրին, ով կհանձնի իր զենքը: Նաև որպես փոխհատուցում՝ վերջիններս կստանան մասնակից թիմերի մարզաշապիկները:
  Հավելենք, որ այսպիսի քայլերի ձեռնարկման հիմնական պատճառն այն է, որ Բրազիլիայում վերջին ժամանակներս շատացել են հանցագործությունները և գրեթե ամեն մարդ ունի իր զենքը, որը գրանցված չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0