Home » 2012 » Հունվար » 17 » Բրենոն սպառնում է "Բավարիային"
09:14
Բրենոն սպառնում է "Բավարիային"
 Գերմանական ֆուտբոլի առաջատար "Բավարիան" ինքնատիպ խնդիրներ է ստեղծել թիմի բրազիլացի պաշտպան Բրենոյի համար` վերջինիս տեղափոխելով ակումբի երկրորդ թիմի կազմ: Նշենք, որ ֆուտբոլիստը չի կարողացել ներկայանալ թիմի հավաքին, որն անցնում է Քաթարում, քանի որ Բրազիլիայում այրվել էր Բրենոյի տունը: Սկզբնական շրջանում Բրենոն չէր կարող հեռանալ նաև սեփական երկրից, քանի որ մեղադրվում էր սեփական տունն այրելու ու երկրին վնաս հասցնելու մեջ:
    "Չգիտեմ` ինչու են Մյունխենում ինձ հետ այսպես վարվում: Ակումբի 2-րդ թիմն հաստատ ինձ համար չէ, ես ավելին եմ ցանկանում, ու եթե այսպես շարունակվի, հաստատ կհեռանամ "Բավարիայից", քանի որ վերջինս իմ նկատմամբ անարդար է վարվում",- ասել է բրազիլացի պաշտպանը:
     Հավելենք, որ այս հայտարարությունից հետո Բեռլինի "Հերտան" սկսել է հետաքրքրություն ցուցաբերել տաղանդավոր ֆուտբոլիստի հանդեպ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0