Home » 2012 » Ապրիլ » 28 » Բյելսան կգլխավորի՞ "Բարսելոնան"
08:17
Բյելսան կգլխավորի՞ "Բարսելոնան"
 Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել բասկյան թիմին, քանի որ "Բարսելոնայում" դեռ հույս ունեն իրենցով անել բազմափորձ մասնագետին, ով կփոխարինի Պեպ Գվարդիոլային։ Անգամ քննարկվում է այն տարբերակը, որ Խոսեպ Գվարդիոլան անձամբ պետք է համոզի մարզչին, որ վերջինս գլխավորի կատալաններին։
   Թեև արդեն հայտնի է, որ մյուս մրցաշրջանից "Բարսելոնան" գլխավորելու է Տիտո Վիլանովան (Պեպ Գվարդիոլայի օգնականը), սակայն դեռևս մի շարք մասնագետներ համարվում են թեկնածուներ։ Դրանց թվում են՝ Լուիս Էնրիկեն, Էռնեստո Վալվերդեն ու Յոհաքիմ Լյովը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0