Home » 2011 » Հուլիս » 19 » Ծայրահեղ աղքատ ակումբը ցանկանում է գնել Մեսսիին
20:28
Ծայրահեղ աղքատ ակումբը ցանկանում է գնել Մեսսիին
 Բրիտանական Mirror պարբերականը տեղեկացնում է, որ Քոլին Բեյր անունով մի շոտլանդացի, ով վերջերս եվրոլոտոյով շահել է 161 մլն եվրո գումար, ցանկանում է գնել կատալոնական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: Քոլինը ցանկանում է, որպեսզի Մեսսին այսուհետ իր մցելույթները շարունակի "Լագս Ֆիսթլ" ակումբում, որը շոտլանդացու ծննդավայրի ֆուտբոլային ակումբ է: 
Հարկ է նշել, որ շոտլանդական "Լագս Ֆիսթլ" ակումբը ծայրահեղ աղքատ է և մինչ օրս կարողանում է գոյատևել միմիայն բարեգործների կողմից տրամադրված գումարների միջոցով: Շոտլանդական ակումբի փոխնախագահ Ջիմ Մաքգինթին, լսելով, որ իր հայրենակիցը մեծ գումար է շահել և ցանկանում է ակումբի համար գնել Մեսսիին, կեսկատակ ասել է. "Քոլինը հաճախ է գալիս մեր խաղերին և, ընտհանրապես, նա շատ լավ տղա է: Շատ լավ կլիներ, եթե նա մեզ համար կարողանար գնել "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Կառլոս Տևեսին կամ "Բարսելոնայի" հարձակվող Լիոնել Մեսսիին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, փոխնախագահ, Mirror, Արգենտինա, Շոտլանդական ակումբ, Բարսելոնա, Քոլին Բեյր, Լագս Ֆիսթլ, Մեսսի | Rating: 5.0/1
Total comments: 1