Home » 2011 » Դեկտեմբեր » 11 » Չավի. "Կրկին արժանի հաղթանակ տարանք"
09:25
Չավի. "Կրկին արժանի հաղթանակ տարանք"
Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական կիսապաշտպան Չավին "Էլ-Կլասիկոյից" հետո իր կարծիքն է հայտնել "Լա Լիգայի" 16-րդ տուրում կայացած խաղի մասին: "Մենք իրականում ավելի լավ էինք խաղում քան մրցակիցը, չնայած կոպիտ սխալ թույլ տվեցինք հանդիպման առաջին իսկ րոպեին: Մեր խաղային փիլիսոփայությունը գործեց ամբողջությամբ, այլապես չի լինի հաղթել այսպիսի "Ռեալին": "Բարսելոնայի" ուներ խաղային մեծ առավելություն, ու դա այն դեպքում, երբ մրցակիցն այս տարի շատ ավելի լավ է: Թեև Վալդեսը սխալվեց առաջին կեսում, սակայն հետագայում նա խիզախորեն գործեց` հետ մղելով մրցակցի խաղացողների բոլոր հարվածները: Մենք արժանի ենք այս հաղթանակին",-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հանրահայտ AS հանդեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0