Home » 2012 » Նոյեմբեր » 8 » Չավին հաղթանակներ է ակնկալում
20:06
Չավին հաղթանակներ է ակնկալում
 Կատալոնական "Բարսելոնայի" բազմահմուտ կիսապաշտպան Չավի Հերնանդեսն այսօր խոսել է երեկ շոտլանդական "Սելտիկից" կրած մարտության մասին: Այդ առիթով նա ասել է. "Մենք այժմ պետք է լրջորեն կենտրոնանանք Մոսկվայում կայանալիք խաղի վրա: "Սպարտակի" հետ խաղը շատ կարևոր կլինի: Գլազգոյում մենք միավորների ցավալի կորուստ ունեցանք: Բայց դե մենք մնացած խաղերում կարող ենք հաղթել ու հարթել իրավիճակը` չմտածելով անգամ, թե ինչ կերպ կխաղան մեր մյուս մրցակիցները":
   Ի դեպ, "Բարսելոնայի" ղեկավարությունը օրերս կսկսի բանակցություններ վարել Չավիի հետ` նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Նա հույս ունի, որ հնարավորություն կունենա մինչև 2014թ.-ը գործող իր պայմանագիրը կերկարաձգի առնվազն 3-4 մրցաշրջանով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0